Դավիթ Բաբայան. ԼՂ հիմնահարցը չի կարող լուծվել զիջումներով14 մայիսի 2016 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ահաբեկչական պետություն է և նման պետություններին բնորոշ է գործում է: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսանակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով այն հարցին, թե ինչով է պայմանավորած վերջին օրերի լարվածությունը, հայտնում է Tert.am-ը: Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը: ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը: «Պատճառն այն է, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է և նման պետություններին բնորոշ է հենց այդպիսի պահվածք: Ուրիշ որևէ այլ նպատակ չկա, առավելևս այս ամիս կային օրեր, որոնք իրենց նշանակությամբ այսպիսի խենթ վիճակում գտնվող պետությանն էլ ավելի են խենթացնում, օրինակ՝ մայիսի 9-ը՝ եռատոնը, մայիսի 11-ը՝ Հեյդար Ալիևի ծննդյան օրը, ամսի 12-ին եղել է զինադադարի հաստատման 22-րդ տարեդարձը, և այդ օրերին պետք է մի վատ բան անեին»,-ասել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դա նախագահների հետ հանդիպումով չի՞ պայմանավորված` Բաբայանն ասել է.«Ընդհանրապես միշտ նման հանդիպումների նախօրեին, կամ դրանից հետո, Ադրբեջանը նման քայլերի դիմում է, առաջ ավելի ընդգծված, իսկ հիմա միշտ է դիմում, որովհետև «հիվանդությունը» զարգանում է»: Այն դիտարկմանը, թե փոխանակ այդ հանդիպումները խաղաղությունն ամրապնդեն, կարծես, հակառակ արդյունք են ունենում Բաբայանը պատասխանել է, որ Ադրբեջանը միշտ էլ շարունակելու է այդպիսի քայլեր կատարել, դրա համար համանախագահները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն, որ այդ զինադադարի խախտումների արձանագրում սկսեն: «Հիմա պետք է վերանայվեն մոտեցումները, պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկվեն միջնորդների կողմից, որպեսզի այս խնդիրը կարգավորվի, այսինքն՝ զինադադարի ռեժիմի խախտումները ֆիքսելու մեխանիզմներ ներդրվեն»,-ասել է նա: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանի այս պահվածքը չի ենթադրում, որ խաղաղության դիմաց իրենք զինջումներ են ցանկանում` Դավիթ Բաբայանն ասել է.«Ես կարծում եմ, որ Ադրբեջանն այս պատերազմի ժամանակ այնպես է իրեն վատ, խայտառակ ձևով պահել, որ ինչ զիջումների մասին կարող է խոսքը գնալ: Ընդհանրապես այս հակամարտությունը չի կարող լուծվել զիջումներով, այն մաքսիմում կարող է լուծվել փոխզիջումային տարբերակով, այն էլ համարծեք փոխզիջումներով, սակայն միակողմանի զիջումները կբերեն ողբերգությունների»։ Ըստ Դավիթ Բաբայանի՝ հակամարտությունը պետք է կարգավորվի, ոչ թե միջնորդ երկների կողմից ներկայացված վերջնագրերով, այլ կողմերը պետք է գան համապատասխան համաձայնության: ԼՂՀ նախագահի խոսնակը նաև ասել է, որ Ադրբեջանն այն պետությունը չէ, որ կարողանա թելադրել կամ վերջնագրեր նեկայացնել, այլ կարող է միայն շանտաժի դիմել և հանցագոծություններ անել: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիման ակնկալիքներին` Բաբայանը կարևորել է զինադադրի ռեժիմն արձանագրող մեխանզիմների ներդրումը: «Պետք է սկսել ամենաստորին օղակից, հետո գնալ առաջ»,-ասել է նա: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |