Շիրխանյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել՝ կալանքը հանելու համար![]() 14 մայիսի 2016 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոցը՝ կալանքը, վերացնելու համար բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան: Ինչպես հայտնել է Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը, նրան կալանքի տակ պահելն անհիմն է: Պաշտպանության նախկին փոխնախարարը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր գործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Նա կալանքի տակ է դեկտեմբերի 19-ից: Ստեփան Ոսկանյանի խոսքերով՝ վերջին շրջանում իր պաշտպանյալի մասով քննչական որևէ գործողություն չի կատարվում: Վահան Շիրխանյանը չի ընդունում մեղադրանքը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |