ԶՈւ 4-րդ կորպուսի հրամանատար. Նախիջևանի սահմանին իրավիճակը ևս կարող է սրվել

ԶՈւ 4-րդ կորպուսի հրամանատար. Նախիջևանի սահմանին իրավիճակը ևս կարող է սրվել

PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է փոխվել կայծակնային արագությամբ: Այդ մասին է լրագրողներին հայտարարել ՀՀ զինված ուժերի 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

«Մենք այնպիսի հարևաններով ենք շրջապատված կամ, կարելի է ասել, հարևանով, որը ցույց տվեց, որ մենք պետք է պատաստ լինենք ամեն ինչի: Սահմանի իրավիճակը ցանկացած պահի կարող է կայծակնային արագությամբ փոխվել»,- ասել է Մակարյանը Վայոց Ձորի զորամասեր կատարած շրջայցի ընթացքում, հայտնում է Sputnik-Արմենիան:

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը նույնպես կարող է սրվել, ինչպես ղարաբաղա-ադրբեջանական սահմանում:

Ավելի վաղ ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտնել էր Նախիջևանում ադրբեջանական զինուժի կուտակումների մասին: Մայիսի 13-ին Նախիջևանին սահմանամերձ Վայոց Ձորի մարզում հետախուզական անօդաչու էր խոցվել:

Կարդացեք նաև. Վայոց Ձորում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---