Վայոց Ձորում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Վայոց Ձորում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Վայոց Ձորում տեղակայված սահմանապահ դիրքերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 25 տարեկան Արամ Վաղինակի Օհանյանը:

Տեղեկությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Նախիջևանում ադրբեջանական զինուժի կուտակումների մասին: Մայիսի 13-ին Նախիջևանին սահմանամերձ Վայոց Ձորի մարզում հետախուզական անօդաչու էր խոցվել:

Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:

Կարդացեք նաև. ԶՈՒ 4-րդ կորպուսի հրամանատար. Նախիջևանի սահմանին իրավիճակը ևս կարող է սրվել

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---