Ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ՝ սամբոյի ԵԱ-ից![]() 16 մայիսի 2016 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Կազան քաղաքում ավարտվել է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Գրիգոր Մխիթարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Եզրափակչում Մխիթարյանը 0-1 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արտուշ Արսյանին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Վաչիկ Վարդանյանը հասել է մինչև եզրափակիչ, սակայն զիջել ռուս Ռուսլան Գասախանովին և բավարարվել միայն արծաթե մեդալով: Ավելի վաղՀայաստանի ներակայացուցիչ Եվրոպայի առաջնությունում Տիգրան Կիրակոսյանը դարձել է արծաթե մեդալակիր: 52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը մրցել է Ռուսաստանի մասնակից Վալերի Սորոնկովի հետ, սակայն պարտվել է և արժանացել արծաթե մեդալի: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: Սամբոյի Եվրոպայի այս առաջնությանը մասնակցում էին 30 երկրի մոտ 400 մարզիկ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |