Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ16 մայիսի 2016 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016-ի խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` ըստ Deutche Welle-ի հարցման արդյունքների: Կիսապաշտպանը հավաքել է ձայների 26 տոկոսն`առաջ անցնելով Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Խավիեր Էրնանդեսին`21 տոկոս և «Բավարիայի» աստղեր Թոմաս Մյուլերին և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն` 17-ական տոկոս: Պարբերականը նշել է, որ հերոս համարվելով հայրենիքում, Մխիթարյանը ձայներ է ստացել ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի 30 երկրից: Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան: 27-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայնների 57%-ը: Այսպիսով, Մխիթարյանը կընդգրկվի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանն ընթացիկ առաջնությունում 12 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: Ցուցանիշով հայ ֆուտբոլիստից առաջ են միայն Լիոնել Մեսին ու Զլաթան Իբրահիմովիչը, ովքեր լավագույն խաղացող են ճանաչվել 13-ական անգամ: Գոլային փոխանցումների ցուցանիշով հայ ֆուտբոլիստը 2-րդն է «Արսենալի» հարձակվող Մեսութ Օզիլից հետո (15՝ 18-ի դիմաց): ֆուտբոլիստի համար են պայքարում հայտնի ֆուտբոլային ակումբներ «Չելիսն», «Արսենալը», «Յուվենտուսը»: «Չելսին», ըստ ԶԼՄ-ների, արդեն մոտ €60 մլն է առաջարկել Մխիթարյանի համար, «Յուվենտուսը»` £24 (մոտ $35 մլն), «Արսենալը»` մոտ $32մլն` մոտ 100 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով: Տարեկան դա կազմում է մոտ $7.5 մլն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |