Բռնցքամարտիկ Մանասյանը` Կորոտկովի անվան միջազգային մրցաշարի հաղթող![]() 16 մայիսի 2016 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ավարտված բռնցքամարտի Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարում Հայաստանի ներկայացնող 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Մանասյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել է ոսկե մեդալ: Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը մեդալներ չեն նվաճել: Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային հուշամրցաշարին մասնակցում էին 21 երկրի ներկայացուցիչ: Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը 2014-ին բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդական առաջնությունում: 2014-ինՄանասյանը նաև բրոնզ է նվաճել Չինաստանի Նանջինգուն տեղի ունեցած ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |