Թուրք պատգամավորն առաջարկել է ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել16 մայիսի 2016 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Թայարը շատ ցավագին է արձագանքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հաղթանակին Ստամբուլի «Ֆեներբախչեի» հանդեպ բասկետբոլի Եվրալիգայի եզրափակչում: Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը ներկայացնող պատգամավորն առաջարկել է ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ես ուզում եմ, որ ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցվի»,-գրել է Թայարը Twitter-ի իր միկրոբլոգում խաղից հետո, որն ավարտվել է 101:96 հաշվով ռուսների օգտին: Ավելի ուշ նա իր սկանդալային գրառումը կատակ է անվանել: Նա ասել է, որ Ստամբուլի «Ֆեներբախչեի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հանդիպման մրցավարը կողմնակալ է եղել, ինչն ազդել է խաղի արդյունքի վրա: «Դա մեծ վրդովմունք է առաջացրել Թուրքիայում: Իմ գրառումը մթնոլորտը լիցքաթափելու փորձ էր»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պատգամավորի գրառումը բացասական արձագանք է ստացել համացանցում: Որոշ օգտատերեր բավականին կտրուկ են պատասխանել պատգամավորին, մյուսները կոչ են արել ուշադրություն դարձնել, որ Սու-24-ի խոցումից հետո Թուրքիան «կորցրեց զբոսաշրջիկներին և վնասներ է կրում»: Թայարը հայտնի է նրանով, որ 2008-ին դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման թուրք ծայրահեղ ազգայնականներին նվիրված իր գրքում քննության մանրամասներ հանրայնացնելու համար: Դատարանը սակայն ազատազրկումը փոխարինեց պայմանական կալանքով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |