«Հրազդան ցեմենտ»-ն ազատվել է տույժերից և հանձնվել ՎՏԲ-ին![]() 16 մայիսի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը չորս անգամ քննարկվել է խորհրդարանում, մայիսի 16-ին ԱԺ-ում վերջնականապես ընդունվել է: Հաստատվել է նաև ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը։ Հրազդանի ցեմենտի գործարանն այսպիսով ազատվել է չվճարված հարկերի արդյունքում գոյացած տույժ-տուգանքներից՝ մոտ 595 մլն դրամ, հայտնում է Ա1+-ը։ Ընկերության հաշիվներն արգելափակված են, ընդհանուր պարտքը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում։ «Հրազդան ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել էր, փակվել էին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները: Ապրիլին օրինագիծը Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ չէր անցել, քանի որ քվորում չի ապահովվել: Հանրապետական խմբակցության մեծ մասը բացակայել էին նիստից, ընդդիմությունն էլ չէր մասնակցել քվեարկությանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |