Ջրացատկորդ Լև Սարգսյանը 7-րդն է ԵԱ-ում16 մայիսի 2016 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում շարունակվում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ են մտել ջրացատկորդները: Հայաստանի հավաքականի անդամ Լև Սարգսյանը աշտարակացատկի որակավորման փուլում, հավաքելով 367.05 միավոր, զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը և մտել եզրափակիչ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Եզրափակչում հայ մարզիկը բարելավել է արդյունքները՝ վաստակելով 432.75 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Այս մրցաձևում մասնակցում էին 12 մարզիկ, իսկ հաղթող ճանաչվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թոմաս Դալեյը (570.50): 2014-ին ջրացատկի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը Լև Սարգսյանը 7-րդ տեղն էր գրավել: Նա 7-րդն էր նաևՉինաստանի Նանջինգի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |