ԵՏՀ-ում կքննարկեն Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր գոտու մասին համաձայնագիրը![]() 16 մայիսի 2016 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը մայիսի 16-ին հանձնարարել է խորհրդակցություններ սկսել Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր գոտու մասին համաձայնագրի շուրջ: Այդ մասին նիստի ավարտին լրագրողներին է հայտնել ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան, հայտնում է Ինտերֆաքսը: Նա նշել է, որ դեռ բանակցությունների պաշտոնական մանդատ չկա, որը տալիս են ԵՏՄ անդամ երկրների նախագահները և խոսքը դեռ ոչ պաշտոնական խորհրդակցությունների մասին է, որի արդյունքների մասին կզեկուցվի ԵՏՄ անդամ նախագահներին ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այնուամենայնիվ, ըստ Նիկիշինայի, արդեն կան որոշումներ Իրանի հետ համատեղ խմբի ստեղծման մասին, որը կուսամնասիրի Իրանի հետ համաձայնագրի կնքման հնարավորությունները: Կուսումնասիրվի նաև իրանական կողմի մոտեցումն այս հարցին: Ներկայումս առևտրի ազատ գոտի է գործում ԵՏՄ և Վիետնամի միջև: Մոտ 40 պետություն և միջազգային կազմակերպություն շահագրգռվածություն է հայտնել համագործակցելու ԵՏՄ հետ: Շահագրգիռ երկրների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Թաիլանդը և այլն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |