Ա.Աբրահամյան. «Մենք պետք է առաջ մղենք հայոց պետության շահերը»

PanARMENIAN.Net - Առանց հայկական պետության, բոլոր հայկական կուսակցությունների եւ առաջատար հասարակական կազմակերպությունների եռանդուն, նպատակասլաց, ամենօրյա գործունեության դժվար կլինի միջազգային ասպարեզում արդյունավետ կերպով հակազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի վնասարար գործունեությանը: Այդ մասին «Ազգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայերի համաշխարհային կոնգրեսի ղեկավար, Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, Թուրքիան եւ Ադրբեջանը միջոցներ չեն խնայում վատաբանելու համար Հայաստանի կերպարը եւ արգելափակելու համար հայկական խնդիրների լուծումը, կանգ չառնելով պատմության բացահայտ խեղաթյուրման եւ հերյուրանքի առջեւ: «Վերջին տարիներին ավելանում է Հայաստանի եւ հայերի, հայկական պետության նպատակների մասին բացասական լրատվությունը, քան դա եղել է նախորդ տարիներին: Դա բացատրվում է նրանով, որ մենք բոլորս դեռեւս պառակտված ենք գործում եւ հարձակողական չենք Հայաստանի դրական իմիջի ներկայացման գործում, ջանքերը կենտրոնացնելով եվրոպական կառույցներում, Վաշինգտոնում եւ Մոսկվայում լոբբիստական գործունեության վրա»,-ընդգծել է նա:



Նա նաեւ նշել է, որ այս տարի ՀՀԿ-ն իր բաժանմունքները կբացի ԱՄՆ-ում եւ Բրյուսելում: «Համաշխարհային քաղաքականության այս երկու առանցքային կենտրոններում պետք է հուսալի կապեր հաստատել: Մենք պետք է առաջ մղենք հայոց պետության շահերը եւ իրագործենք համահայկական խնդիրներ, կապված Ցեղասպանության եւ ղարաբաղյան խնդրի լուծման հետ»,-ասել է Արա Աբրահամյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---