Ադրբեջանի կունգ ֆուի հավաքականը հեռացվել է Եվրոպայի ֆեդերացիայից![]() 16 մայիսի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիան մայիսի 12-ից 15–ը ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի գլխավորությամբ 9 մարզիկով մասնակցել է Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի կունգ ֆուի բաց առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում եղել են նաև Արցախի ուշուի ֆեդերացիայի (մարզիչ Դավիթ Գրիգորյան) 5 մասնակից: Առաջնությանը ներկայացած պետությունների թվում էր նաև Ադրբեջանի հավաքականը, որը ոչ սպորտային պահվածքի ու Հայաստանի հավաքականի դեմ կազմակերպած սադրանքի և ծեծկռտուքի պատճառով որակազրկվել է մրցումների առաջին օրը և հեռացվել Եվրոպայի ֆեդերացիայից, գրում է Ermenihaber.am-ը: Ադրբեջանի թիմի ներկայացուցիչները և երկրպագուները, մրցավայրում թողնելով իրենց սպորտային հանդերձանքի մի մասը և Ադրբեջանի դրոշը, փախել են մրցավայրից, այնուհետև` Լվովից: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով գրավել է երկրորդ տեղը: Ընդ որում, մեր բոլոր մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր: Ոսկե մեդալներ են նվաճել Հայկ Խաչիյանը, Աշոտ Հարությունյանը, Դավիթ Կասումյանը, Հայկ Օհանյանը, Տիգրան Շաբոյանը, Արսեն Բաղիրյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Դավիթ Պետրոսյանը, Ալբերտ Թորոսյանը, իսկ Արտակ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |