ՀՀ նախագահի առաջին հանդիպումները Վիեննայում կլինեն Մոգերինիի և Քերիի հետ16 մայիսի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Մայիսի 16-ին Երևանի ժամանակով 19.00-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ապա՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ըստ տեղեկությունների, այս հանդիպումներից հետո միայն պարզ կդառնա՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թե ոչ, հայտնում է «Ա1+»-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում: «Այժմ գլխավորը Սիրիան ու Լեռնային Ղարաբաղն են, սակայն նաև Ուկրաինան և երկկողմ հարաբերությունները»,-հայտնել է Ռյաբկովը` պատասխանելով համապատասխան հարցին: Հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ. հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Ընթերցեք նաև. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Քերի հանդիպման մասին. Գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղն է ու Սիրիան Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |