Հայ արտադրողները՝ Մոսկվայի «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ վաճառքի կենտրոնում![]() 16 մայիսի 2016 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայ արտադրողներն իրենց արտադրանքը կներկայացնեն «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ վաճառքի կենտրոնում, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար: Այս մասին հայտնել են «Եվրասիական գործարար միություն» եվրասիական տնտեսական գոտու գործարարների միությունից։ «Ֆուդ Սիթի»-ում սկսվել են ցուցահանդեսային տաղավարների բացման աշխատանքները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրանքների ներկայացման համար: «Հայաստան» տաղավարի բացումը, Եվրասիական մշտական գործող ցուցահանդեսի շրջանակներում («Ֆուդ Սիթի», Մոսկվա) մշտական ԵՏԳ Էքսպո ցուցահանդեսի շրւանակում կկայանա 2016թ.-ի մայիսի 28-ին։ Նախատեսված է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի արտահանողներին հնարավորություն է տրվելու ցուցադրել և վաճառել իրենց ապրանքներն առանց որևէ միջնորդի, հայտնում է Arka.am-ը: Սա համատեղ ծրագիր է, որը ԵՏՄ երկրների հետ իրագործում է Եվրասիական տնտեսական գոտու արտադրողների միությունը՝ «Եվրասիական գործարար միություն» (ԵԳՄ): «Եվրասիական գործարար միության» հիմնական նպատակն է փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղատնտեսությանն ու արտադրությանն աջակցությունը, ԵՏՄ տարածքում արտադրողների միջև առևտրա-տնտեսական համագործակցության զարգացումը, պետական կառույցների հետ կապերի հաստատումը, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրների սուբյեկտների միջև հստակ ապրանքաշրջանառության համակարգի ձևավորումը: «Ֆուդ Սիթի»-ն Ռուսաստանում և Եվրոպայում սննդամթերքի մեծածախ վաճառքի ամենախոշոր կենտրոնն է, որը զբաղեցնում է 88 հա տարածք: «Ֆուդ Սիթի»-ում առկա են ծառայությունների ամբողջական կոմպլեքս՝ տրանսպորտ, լոգիստիկա, մերչենդայզինգ, նավիգացիա և այլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |