Աղասյանը հաղթել է աթլետիկայի Աթենքի մրցաշարը. Արդյունքն օլիմպիական ուղեգրի համար բավարար չէր![]() 16 մայիսի 2016 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Աթլետիկայի Աթենքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը գրավել է առաջին հորիզոնականը, սակայն չի կարողացել Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել: Աթենքում կայացած մրցաշարի հեռացատկում Աղասյանը ցատկել է 16 մ 16 սմ և 7 մասնակիցների շարքում գրավել առաջին տեղը: Տղաների նորմատիվը, որը թույլ կտար Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել 16 մ 85 սմ էր, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ամալյա Շառոյանը հեռացատկում գրանցել է 6 մ 33 սմ: Այստեղ օլիմպիական վարկանիշային նորմատիվ էր 6 մ 70 սմ-ն: Հավաքականի անդամները Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն արդեն մայիսի 21-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք մրցաշարում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |