ԻՊ-ն զրկվել է տարածքների 45%-ից Իրաքում և 20%-ից` Սիրիայում![]() 17 մայիսի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ԱՄՆ գլխավորած հակաջիհադական կոալիցիայի գործողությունների արդյունքում զրկվել է Իրաքում գրաված տարածքների 45%-ից: ԻՊ կորուստները Սիրիայում տարածքի 16-20%-ն են կազմում: Այդ մասին մայիսի 16-ին Վաշինգտոնում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուկը: Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ համանախագահ Բրետ Մաքգերկն իր հերթին նշել է, որ ջիհադականները կորցրել են նավթով հարուստ տարածքներից շատերը: Փակվել են նաև ֆինանսավորման ուղիներից շատերը: Մաքգերկը նշել է, որ Սիրիայում դադարեցվել է առճակատումը կառավարական ուժերի և չափավոր ընդդիմության միջև, որի արդյունքում ահաբեկիչների դեմ գործողություններն ավելի հաջող դարձան, գրում է Telegraf.by-ը: Ավելի վաղ, ըստ IHS վերլուծական գործակալությանը հայտնի դարձավ, որ վերջին 14 ամսում ԻՊ-ն կորցրել է տարածքների 22%-ի վերահսկողությունը Սիրիայում և Իրաքում: Բացի այդ, ըստ հետազոտողների, ԻՊ-ն զրկվել է իր եկամուտների կեսից` հիմնականում նավթի վաճառիքց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |