Ավտոմեքենաների ներկրումն Ադրբեջան 7 անգամ կրճատվել է![]() 17 մայիսի 2016 - 12:33 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունվար-ապրիլ ամիսներին արտերկրից Ադրբեջան է ներկրվել 1742 ավտոմեքենա, ինչը 11148 միավորով կամ 7,40 անգամ քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ներկրված ավտոմեքենաներից 24-ը 10 և ավելի մարդու տեղափոխման համար նախատեսված տրանպորտային միջոց է, 1509-ը` մարդատար ավտոմեքենա է, 152-ը` բեռնատար, 57-ը` հատուկ նշանակության, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: 2016-ի հունվար-ապրիլին Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 5 043 992,40 դոլար: Դա 34,30%-ով քիչ է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, հայտնում է Report-ը Պետական մաքսային կոմիտեի վրա հղումով: Հաշվետու շրջանում ներմուծման ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 23,85%-ով` կազմելով 2 594 180,62 դոլար, արտահանումը` 42,63%-ով և կազմել է 2 449 811,78 դոլար: Ընթերցեք նաև. Արտահանումն Ադրբեջանից կրճատվել է 43%-ով Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |