Ադրբեջանն ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ պատերազմին 1 մարտի 2007 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ պատերազմին, սակայն չի կարելի նաեւ անտեսել այն փաստը, որ Բաքուն, ինչպես միշտ, կբարձրացնի Իրանական Ադրբեջանի (հին Ատրպատականի) հարցը, կրկին եւ կրկին ընդգծելով այն կեղծ եւ ծիծաղելի թեզը, թե այնտեղ իրենց եղբայրներն են ապրում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է իրանագետ Թադեւոս Չարչյանը: Նրա խոսքերով, թեեւ արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Իրանական Ադրբեջանի բնակիչներն ազերիներ են, այսինքն թրքալեզու իրանցիներ: «Կարծում եմ, որ որեւէ գործողություն Բաքուն չի ձեռնարկի, չեզոք կմնա, քանի որ մի կողմից Ադրբեջանը չի ցանկանա փչացնել ոչ այնքան լավ հարաբերություններն իսլամիստական Իրանի հետ, մյուս կողմից` չի համարձակվի նեղացնել ԱՄՆ-ին»,-նշել է նա: Թուրքիայի վերաբերյալ Չարչյանը նշել է, որ այնուամենայնիվ նրա տրամադրություններն ամերիկամետ են, թեեւ այժմ շատ բարդ է կանխատեսումներ անել: «Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ընդգծել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |