ԵՄ մտավախությունը՝ Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի դեպքում ահաբեկչության սպառնալիքը կաճի![]() 17 մայիսի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Միգրացիոն համաձայնագրի շրջանակում Թուրքիայի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի ներմուծումը կբարձրացնի ահաբեկչությունների սպառնալիքը Եվրամիությունում: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի զեկույցում, որից մեջբերումներ է արել The Telegraph-ը: «Կարելի է ակնկալել, որ հենց որ Թուրքիայի քաղաքացիներին ԵՄ առանց մուտքի արտոնագրի թույլտվություն տրվի, օտարերկրացիները կաշխատեն ստանալ Թուրքիայի քաղաքացիություն` ԵՄ ազատ մուտք գործելու նպատակով»,-ասվում է զեկույցում, հայտնում է Gazeta.ru-ն: Եվրահանձնաժողովը մտավախություն ունի, որ այս սխեման թույլ կտա հանցագործներին ու ահաբեկիչներին անարգել մտնել Եվրամիության երկրներ: Ինչպես ասվում է զեկույցում, «թուրքական մաֆիան, որը զբաղվում թմրանյութերի մեծածավալ փոխադրումներով, դեպի Եվրոպա սեքս-ստրկուհիների, ապօրինի հրազենի ու փախստականների «առաքմամբ», կարող է ընդլայնել իր ազդեցությունը ԵՄ-ում»: Պարբերականը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովը վերջերս առաջարկել է առավց վիզաների ռեժիմի վերաբերյալ համաձայնագրեր կնքել Կոսովոյի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնք «համակված են կազմակերպված հանցավորությամբ»: «Կոսովոյի հետ վիզային ռեժիմի ազատականացման հետևանքների գնահատումը ցույց տվեց, որ թմրանյութերի շրջանառությունը, մարդկանց առևտուրը, հրազենի առաքումն ու օտարերկրացի ահաբեկիչների վերադարձը պոտենցիալ սպառնալիք են Եվրամիության ներքին անվտանգությանը»,-մեջբերում է պարբերականը Եվրահանձնաժողովի զեկույցը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան սպառնացել է «հեղեղել» Եվրոպան փախստականներով, եթե միգրացիոն համաձայնագիրը խափանվի: Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են քննարկումները Թուրքիայի համար ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ: Ավելի ուշ մամուլի ասուլիսում Մարտին Շուլցն ու Արմին Մաշմերը հաստատեցին, որ Եվրախորհրդարանը չի սկսի աշխատել Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վրա, քանի դեռ «Անկարան չի կատարել բոլոր պահանջները»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |