Ոստիկանությունը ցրել է Թեհրանում Հայաստանի դեսպանատան առջեւ ադրբեջանցիների ցույցը 1 մարտի 2007 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում Հայաստանի դեսպանատան առջեւ ադրբեջանցիների կողմից անցկացված ցույցի ժամանակ տեղի են ունեցել մասնակիցների բախումներ ոստիկանության հետ: Այդ մասին հայտնել է Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք շարժման Բաքվի ներկայացուցիչ Ագրի Գարադաղլին: Նրա խոսքերով, ներկա դրությամբ դրամական գրավի դիմաց ազատ են արձակվել ցույցի ձերբակալված մասնակիցներից չորսը:Գարադաղլիի խոսքերով, իրավապաշտպան օրգանների աշխատակիցներին հաջողվել է դուրս մղել ցուցարարներին դեպի դեսպանատան մոտակայքում տեղակայված Ուսանողների Զբոսայգին, սակայն ցույցը չէր դադարում: Ցույցի բանաձեւի ընթերցումից հետո իրանցի ոստիկանները եւ հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են ՀԱԱԶՇ 6 ակտիվիստների: Չորսին ազատ են արձակել $6 հազար դրամական գրավի դիմաց, իսկ Աքբար Ազադի գործը հանձնվել է հեղափոխական դատարանին, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |