Իրավապաշտպաններ. Վերջին տարիներին ՌԴ-ում 9 մլն մարդ է գաղտնալսվել![]() 17 մայիսի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ըստ «Ագորա» իրավապաշտպան խմբի, Ռուսաստանի բնակիչների մոտ 6 տոկոսը կարող էր գաղտնալսվել դատական որոշման հիման վրա: Դատարանները բավարարում են գաղտնալսումների հարցումների 97 տոկոսը, հայտնում է DW-ն: Ռուսաստանի պետական մարմինները սիստեմատիկաբար ներխուժում են քաղաքացիների մասնավոր կյանք` քաղաքական դրդապատճառներով: Վերջին 9 տարում առնվազն 9 մլն մարդ` ՌԴ բնակչության մոտ 6 տոկոսը, ենթարկվել է գաղտնալսման դատական որոշումների հիման վրա: Այս մասին ասվում է «Ագորա» իրավապաշտպան խմբի փորձագետներ Դամիրա Գայնուտդինովայի և Պավել Չիկովի զեկույցում: 2007-2016-ին փորձագետները գրանցել են քաղաքականապես մոտիվացված գաղտնալսման 352 դեպք: Գագաթնակետը` 177 դեպք, գրանցվել է 2014-ին, երբ տեղի ունեցավ Ղրիմի բռնակցումը: 2007-2015թթ. դատարանները քննել են բանակցությունների գաղտնալսման և նամակագրության գաղտնիքի սահմանափակման վերաբերյալ 4 659 325 միջնորդություն, որից բավարարվել է 4 517 515-ը` 96,96 տոկոս: Նման հարցումների քանակն աճում է տարեցտարի: Բացի գաղտնալսումից, ՌԴ իշխանությունները վերահսկում են ակտիվիստների տեղաշարժը, գաղտնի տեսա- և աուդիոդիտարկում են անցկացնում, հետևում են բջջային հեռախոսազանգերին, կենսաչափական տվայլներ են հավաքագրում, կոտրում են աքաունթներն ու բացահայտում էլեկտրոնային նամակագրությունը: Նման ոչ մի դեպք հետաքննության առարկա չի դարձել: Ըստ իրավապաշտպանների, դա վկայում է, որ Ռուսաստանում քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների մասնավոր կյանքը, հետևաբար, նաև հասարական քաղաքացիներինը, պաշտպանված չէ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |