Բաբայանը՝ Վիեննայի հանդիպման մասին. Կարծում եմ՝ ճիշտ ուղղությունից են սկսել, ամենաստորին օղակից![]() 17 մայիսի 2016 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն` ադրբեջանական ձեռագիր է համարում շփման գծում էսկալացիան այն նույն ժամերին, երբ Վիեննայում տեղի էր ունենում նախագահներ Սարգսյան-Ալիև-ԱՄՆ-պետքարտուղար-միջնորդներ ձևաչափով ամենաբարձր մակարդակով հանդիպումը, հայտնում է Tert.am-ը: «Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական, նացիստական պետություն է, և, համապատասխանաբար, գործում են այս ոճին համարժեք: Եվ սա պետք է շատ լուրջ ազդակ լինի նաև միջազգային հանրության համար, որպեսզի արդեն կոնկրետ քայլեր ձեռնարկեն»,- ասել է Դավիթ Բաբայանը։ Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, ինչի հետևանքով այսօր` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Հարությունյանը: Խոսելով ԵԱՀԿ ՄԽ-ից ակնկալվող կոնկրետ քայլերի մասին` Դավիթ Բաբայանը նկատել է, որ լավ է, որ միջնորդների հայտարարություններում նշված է, որ պետք է ուժեղացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը և որ պետք է շփման գծում սկսեն մշակվել մշտադիտարկման աշխատանքները: Անդրադառնալով հարցին, թե հուսադրո՞ղ էր Վիեննայի հանդիպումը` Դավիթ Բաբայանը նկատել է. «Կարծում եմ` ճիշտ ուղղությամբ են սկսել` ամենաստորին օղակից. կամաց-կամաց ու մի փոքր քար դնելով` սկսեն կառուցել հակամարտության կարգավորման, այսպես ասած, շենքը»: Իսկ «ստորին օղակ» ասելով` Դավիթ Բաբայանը նկատի ունի, որ տարածաշրջանում լիարժեք անվտանգության համար ամենացածր, բայց առաջին օղակը դիտարկման մեխանիզմների ներդրումն է, որի վրա պետք է կառուցվի կարգավորումը: «Այս օղակը տարիներ շարունակ չգիտես` ինչու անտեսված է եղել, ինչի կարևորության մասին թե՛պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտը խոսել են: Հիմա արդեն սկսել են խոսել, որ եթե չի պահպանվում զինադադարի ռեժիմը, ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել: Եվ խոսքը սարքավորումների մասին է, օրինակ, սահմանի երկայնքով` Ադրբեջան-Արցախ, Ադրբեջան-Հայաստան պետք է դրանք տեղադրվեն, միգուցե, արբանյակային նկարահանումներ անելու կարողությունները համանախագահ երկրներն օգտագործեն, այդտեղից տեսնեն` զորքերի շարժ կա՞, չկա՞»,-ասաց նա: Դավիթ Բաբայանը կոնկրետ արբանյակային դիտարկումների մասով տեղեկացված է, որ գործընթացի մեկնարկը դրվում է, թե դա ե՞րբ կլինի, կոնկրետ չի կարող ասել, բայց այն, որ մեխանիզմները ներդրվում են, սա հենց այն է, ինչ ասում է` ստորինից մինչև վերև վերահսկման մեխանիզմներ ասելով: Ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին Երևանում ռուս համանախագահը, ի պատասխան հարցի, թե ինչու են միջնորդները ոչ հասցեական հայտարարություն անում` առանց հաշվի առնելու, թե որ կողմն է խախտել զինադադարը, նշեց, որ դա իրենց մանդատի մեջ չի մտնում: Ըստ Դավիթ Բաբայանի` այս փոփոխության պատճառն այն է, որ Ադրբեջանի քաղաքականությունն այլընտրանք չի թողնում: «Իրենք ասում են, որ իրենք դատավորներ չեն, բայց իրենք միջնորդներ են և պետք է, ի վերջո, ֆիքսեն՝ մեկը պե՞տք է պատասխան տա այդ ամենի համար»,-ավելացրել է Բակո Սահակյանի խոսնակը: Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ նախագահի տեղեկատվության վարչության գրասենյակի հաղորդմամբ` Վիեննայում համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը, ապա Դավիթ Բաբայանը սա շատ կարևոր է համարում և ասում, որ այս Զինադադարի պայմանագիրը, որը ի դեպ, եռակողմ է, այլընտրանք չկա: Որովհետև հենց այդ պայմանագիրն է խաղաղության և կայունության պահպանման հիմքը Հարավային Կովկասի այս հատվածում: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |