Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվել է 2-րդ ընթերցմամբ17 մայիսի 2016 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը մայիսի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքի և կից օրենքների նախագծերի փաթեթը: 119 պատգամավորից կողմ է քվեարկել 94-ը, դեմ՝ 18-ը, ձեռնպահ՝ 4-ը, հայտնում է Tert.am-ը: Երկրորդ ընթերցման քննարկման փուլում առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև մայիսի 16-ին քննարկված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագիծը, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերում ավելացված նոր հոդվածները: Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են: Գործադիրի որոշումից առաջ այն չի ներկայացվել հանրային քննարկմանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ապրիլի 14-ին ներկայացրել է ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ անցկացվող Ընտրական օրենսգրքի շուրջ ՀԱԿ-ի առաջարկած 4+4+4 ձևաչափով հանդիպման արդյունքներն ու իշխանության դիրքորոշումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |