ԻՊ-ն գրոհել է իրաքյան բանակի դիրքերը. 60 զինծառայող է զոհվել![]() 17 մայիսի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գրոհել են իրաքյան բանակի և շիա աշխարհազորայինների դիրքերն Անբար գավառի արևմտյան մասում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնել է Al Jazeera-ն, մահապարտ ահաբեկիչները 11 ականապատ ավտոմեքենա են պայթեցրել դիրքերի հարևանությամբ Ռումեյլեում` Բաղդադից 70 կմ հեռավորության վրա: Արդյունքում զոհվել է մոտ 60 զինվոր, առնվազն 150-ը վիրավորվել է: Շարքից հանվել է 30 ռազմատրանսպորտային միջոց: Ահաբեկիչների գրոհը ձեռնարկվել է Մոսուլը ԻՊ ավազակախմբերից ազատագրելու մասին գործողության նախապատրաստման խոսակցությունների ֆոնին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքյան Քրդստանի զինված ուժերը 60%-ով շրջափակել են Մոսուլը, որը ԻՊ հսկողության տակ է: Բացի այդ, իրաքյան բանակն իր հսկողության տակ է առել ռազմավարական ուղղությունը, որը կապում է ԻՊ հենակետերը Մոսուլում և Ռաքքայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրաքյան Անբար գավառում կոալիցիայի ուժերի ավիագրոհի ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Վահիբը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ԱՄՆ գլխավորած հակաջիհադական կոալիցիայի գործողությունների արդյունքում զրկվել է Իրաքում գրաված տարածքների 45%-ից: Բացի այդ, ըստ հետազոտողների, ԻՊ-ն զրկվել է իր եկամուտների կեսից` հիմնականում նավթի վաճառիքց: Ընթերցեք նաև. ԻՊ-ն զրկվել է տարածքների 45%-ից Իրաքում և 20%-ից` Սիրիայում Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |