Եվրոպական հեռարձակողների միությունը կքննարկի «Եվրատեսիլի» արդյունքների վերանայման խնդրագիրը17 մայիսի 2016 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մտադիր է քննել «Եվրատեսիլ-2016-ի» արդյունքների վերանայման խնդրագիրը, որը հրապարակվել է change.org կայքում: «Մենք գիտենք դրա մասին, խնդրագիրը քննարկվելու է մայիսի 17-ին և EBU պատասխանը կհրապարակվի»,-ասել է Միության մամուլի քարտուղար Փոլ Ջորդանը: Ջորդանը նաև քիչ հավանական է համարում, որ արդյունքները վերանայվեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Եվրատեսիլ-2016-ի» արդյունքները վերանայելու խնդրագիրը մայիսի 14-ին տեղադրել էր հայաստանցի օգտատեր Արթուր Հովհաննիսյանը: Այն արդեն ստորագրել է ավելի քան 200 000 մարդ: Ստոկհոլմում մայիսի 14-ին կայացած «Եվրատեսիլ-2016» եզրափակչում երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: Երկիրը ներկայացել էր «1944» երգով: Երկրորդ տեղում է Ավստրալիայի ներկայացուցիչ Դամի Իմն իր Sound Of Silence երգով, երրորդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն իր You Are The Only One-ով: Այսպիսով, 2017-ին մրցույթը կանցկացվի Ուկրաինայում: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ընթերցեք նաև. Ուկրաինայից Ջամալան՝ «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող. Իվետա Մուկուչյանը 7-րդն է (վիդեո) Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |