ԼՂՀ նախագահը կամավորներից կազմված գումարտակի հետ է հանդիպել![]() 17 մայիսի 2016 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային և ծառայության ընթացքին: ԼՂՀ նախագահն ողջունել է այս նախաձեռնությունը` կարևորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |