Պուտինը քննարկել է իրավիճակը Ղարաբաղում ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի հետ![]() 17 մայիսի 2016 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին է հայտնել Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Քննարկման մասնակիցները կարծիքներ փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ Վիեննայում նախօրեին կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում», - ասել է նա: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |