Հակառակորդն անկանոն կրակել է Տավուշի ուղղությամբ![]() 18 մայիսի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը նախորդ օրերի համեմատությամբ հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ևս իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ ականանետ (3 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |