ԱՄՆ դեսպան. Դրական է կողմերի պատրաստակամությունն աշխատելու հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ![]() ![]() PanARMENIAN.Net - Վիեննայից ստացած լուրերը շատ դրական էին`ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրին: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը`լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը Մինսկի խմբի միջնորդությամբ, հայտնում է Tert.am-ը: «Կարծում եմ, որ համաձայնությունն առ այն, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով ևս դրական է և դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն»,-ասաց նա: ԱՄՆ դեսպանը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը: «Մյուս համաձայնությունը՝ հունիսին հանդիպելու վերաբերյալ կրկին դրական է և լավատեսորեն է տրամադրում»,-ասաց նա: Ռիչարդ Միլսը նաև նշել է, որ համանախագահները, ԱՄՆ կառավարությունը լիահույս են, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքների և կհանգեցնի նրան, ինչին բոլորս ձգտում ենք՝ ԼՂ խնդրի համակողմանի կարգավորման: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |