Գերմանիան կաջակցի շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը18 մայիսի 2016 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ողջունել է միջնորդ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությունը՝ մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցում, հայտնում է Panorama.am-ը: Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ Շտայնմայերը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Ես խորապես ցավում եմ շփման գծում զոհերի համար և կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ամբողջ ծավալով», ասել է նա: «Ուրախալի է երկու նախագահների ստանձնած հանձնառությունը` հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև հունիսին բանակցությունների նոր փուլ ունենալու իրենց պատրաստակամությունը: Գերմանիան` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լի է վճռականությամբ օժանդակելու համանախագահների աշխատանքին: Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին: Մենք նաև կաշխատենք իմ անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպրշիկի թիմի ընդլայնման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ: «Ապրիլյան էսկալացիան բոլորիս հիշեցում է, որ ներկա դրությամբ անհրաժեշտ է մշտապես ջանքեր գործադրել` փակուղուց դուրս գալու համար: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը առաջնահերթություն է, և նաև ոչ պակաս կարևորություն ունի համապարփակ կարգավորման բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը»,- նշել է Շթայնմայերը: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |