Մամեդով. Բաքուն դեմ է Կասպրշիկի լիազորությունների ընդլայնմանը![]() 18 մայիսի 2016 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Վիեննայում կայացած նախագահների հանդիպմանը համաձայնվել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլերին` շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին մայիսի 18-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մամեդովը, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համանախագահների հայտարարությունն, ասել է. «Էական փոփոխություններ Անջեյ Կասպրշիկի լիազորություններում լինել չեն կարող, մենք նման պարտավորություններ չենք ստանձնել», հայտնում է vesti.az-ը: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: «Վիեննայի հանդիպմանը մենք համաձայնվել ենք ամրապնդել հրադադարի ռեժիմը ապագայում բանակցությունները շարունակելու համար: Ամենակարևորն է, որպեսզի առաջիկայում պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը, սադրանքներ չլինեն, որպեսզի հունիսին սկսվի բանակցային գործընթացը»,-մեջբերել է Մամեդովի խոսքը «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |