Լոռու Ճոճկան համայնքում կարկուտը վնասել է պտղատու ծառերի բերքի մոտ 15%-ը![]() 18 մայիսի 2016 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Ճոճկան համայնքում օրեր առաջ տեղացած կարկուտը վնասել է ցրտահարությունից փրկված պտղատու ծառերը: «Մոտ 15%-ով վնասել է բերքը: Պտղատու ծառերի մասին է խոսքը՝ խնձորենի, բալենի»,- ասել է համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը: Նրա խոսքով, գյուղացիների կրած վնասների վերաբերյալ այս պահին հստակ հաշվարկներ չկան, հայտնու մէ Panorama.am-ը: 2015-ի ամռանն այս գյուղը տեղացած կարկուտի հետևանքով մեծ վնասներ էր կրել. մի քանի րոպեում ոչ միայն ցանքատարածություններն էին ավիրվել, այլև ջարդվել էին Ճոճկան գյուղի գրեթե բոլոր տների տանիքները և պատուհանների ապակիները, դրսում կայանած ավտոմեքենաները: Մայիսի 15-ին տեղացած կարկուտից տուժել են նույն մարզի Ծաթեր համայնքի մի քանի գյուղատնտես: «Մոտ 20հեկտարանոց տարածքում է կարկուտը խփել: Մի քանի ֆերմերներ են տուժել: Կարտոֆիլի ցանքատարածությունները տուժել են մոտ 25-30%-ով, բայց վերականգնվող են»,-ասել է Ծաթերի գյուղապետ Բագրատ Ղալայանը: Նրա խոսքով, առավել շատ տուժել են դրսից բերված սերմացուի ցանքատարածությունները, քանի որ այդ հատվածներում բույսը բարձր ու փարթամ է եղել: Գյուղապետն ասում է, որ գյուղի տարածքում հակակարկտային կայաններ կան, դրանք անընդհատ կրակել են, հակառակ դեպքում վնասներն ավելի մեծ կլինեին: Մայիսի 18-ի գիշերվա ընթացքում՝ ժամը 00.16-ից մինչև 00.47-ը, ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 10 կայանքից Լոռու մարզի Լեջան, Ագարակ, Ամրակից, Յաղդան, Կողես համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |