Անվճար բիզնես-դասընթացներ՝ ՓՄՁ ղեկավարների համար18 մայիսի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցության ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում է ՓՄՁ ներկայացուցիչների համար անվճար բիզնես-դասընթացների շարքը: Բանկի կողմից իրականացվող ծրագիրը ներառում է բիզնեսի զարգացման բոլոր փուլերում առանցքային համարվող 5 տարբեր թեմա՝ ուղղված բիզնեսի օպտիմալ կառավարման համար տեսական և պրակտիկ գիտելիքների տրամադրմանը, ինչպես նաև մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը: Դասընթացների ցանկը շուտով կհամալրվի նաև օգտակար այլ թեմաներով: Դասընթացները հասանելի են բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարների համար, ովքեր մասնակցության ցանկություն կհայտնեն՝ անկախ նրանից՝ բանկի հաճախորդ են, թե՝ ոչ: Փոքր և միջին բիզնեսի օժանդակման նպատակով կազմակերպվող դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով Բանկ՝ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևանում գտնվող ցանկացած մասնաճյուղ: Հերթական դասընթացները կանցկացվեն մայիսի 24-ից 27-ը և անվճար կլինեն բոլոր մասնակիցների համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |