Հայերի և ադրբեջանցիների նոր ծեծկռտուք Լվովում՝ մարզիկների միջև կռվի հետքերով18 մայիսի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Լվովի սրճարաններից մեկի մոտ ծեծկռտուք է տեղի ունցել հայերի և ադրբեջանցիների միջև, 6 մարդ տուժել է, հայտնում է Unian -ը: Ինչպես հայտնել է տեղի ոստիկանության գլխավոր վարչությունը, մայիսի 16-ին 16:00-ին հաղորդագրություն է ստացվել Լվովի փողոցներից մեկում զանգվածային ծեծկռտուքի մասին: Մինչ ոստիկանների գալը, սրճարանի մոտ մնացել էին միայն վնասվածքներ ստացածները, մյուսները հասցրել էին հեռանալ պատահարի վայրից: «Ըստ ականատեսների, ծեծկռտուքին մասնակցել է 25-45 տարեկան մոտ 20 տղամարդ, կիրառվել է նաև տրավմատիկ զենք»,-ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի ՔՕ 296 հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն: Հոդվածով նախատեսվում է 1-7 տարվա ազատազրկում: Ինչպես հայտնել է «Սեգոդնյա.ուա»-ն սոցցանցերի վրա հղումով, այդ ծեծկռտուքը ավելի վաղ Լվովում տեղի ունեցած սպորտային առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ ադրբեջանցի մարզիկներն ու մարզիչները, հասկանալով, որ պարտվում են, մահակներով հարձակվել էին հայկական պատվիրակության անդամների վրա: Ուկրաինայի ադրբեջանցիների միության նախագահ Ռովշան Թագիևը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայերը ցանկանում էին վրեժ լուծել մի քանի օր առաջ Լվովում Եվրոպայի կունգ ֆուի առաջնության ժամանակ տեղի ունեցած սկանդալի համար, ինչի հետևանքով հայեր էին ծեծի ենթարկվել»: Մայիսի 12-15–ը Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիան 9 մարզիկով մասնակցել է Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի կունգ ֆուի բաց առաջնությանը: Հայաստանի հավաքականի կազմում եղել է նաև Արցախի ուշուի ֆեդերացիայի 5 մասնակից: Մրցապայքարի վերջում, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին: Սադրանքին միացել է նաև ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածում էր Դավիթ Պետրոսյանին: Այնուհետև ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են հայկական հավաքականի անդամների վրա: Նման անվայել պահվածքի համար ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել և որակազրկվել: Ադրբեջանի կունգ ֆուի հավաքականը հեռացվել է Եվրոպայի ֆեդերացիայից: Ընթերցեք նաև. Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ և մահակներով հարձակվել մենամարտում հաղթած արցախցի մարզիկի վրա (վիդեո) Ադրբեջանի կունգ ֆուի հավաքականը հեռացվել է Եվրոպայի ֆեդերացիայից Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |