Դեսպաններ Կիրակոսյանը և Մինասյանը կղեկավարեն նաև Խորվաթիայում և Պորտուգալիայում ՀՀ դեսպանատները18 մայիսի 2016 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արման Կիրակոսյանին և Միքայել Մինասյանին համատեղության կարգով այլ երկրներում դեսպաններ նշանակելու մասին: Կիրակոսյանը՝ Ավստրիայում, իսկ Մինասյանը՝ Վատիկանում ՀՀ դեսպանն է: Հրամանագրերում ասվում է. «Ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանին, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա): Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան): Ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` Վիկտորիա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հհ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ)»: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |