Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից19 մայիսի 2016 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Փարիզից Կահիրե ուղևորվող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Վերջին տվյալներով, ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը, հայտնում է «Մայադին» հեռուստաալիքը: Ըստ ավիաընկերության տվյալների, ինքնաթիռում եղել է 66 մարդ. 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, և անձնակազմի 10 անդամ: Ուղևորների թվում կան եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, սաուդացիներ և Իրաքի քաղաքացիներ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կահիրե թռչող ինքնաթիռը կորել է ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց: Երբ կապն ինքնաթիռի հետ խզվել է, այն մոտ 11 հազար մետր բարձրության վրա է եղել: Ֆրանսիայի մայրաքաղաքից ինքնաթիռը դուրս է եկել Փարիզի ժամանակով 23:09-ին, իսկ Կահիրե պետք է ժամաներ 03:05-ին: Նշվում է, որ մինչ այդ ինքնաթիռը պետք է ծախսած լիներ ամբողջ վառելիքը: Ըստ որոշ տվյալների, վերջին անգամ ինքնաթիռը կապի մեջ է եղել Աթենքի տարածքում, մեկ այլ տվյալներով` Թուրքիայի օդային տարածքից: Որոշ տվյալներով, օդաչուները հայտնել են խցիկում ծխացման մասին: Ինքնաթիռը շահագործման էր հանձնվել 2003-ին: Հայտնի է, որ օդանավի հրամանատար Մուհամեդ Սաիդ Ալի Շաքիրը փորձառու օդաչու է: Եգիպտոսի փրկարար բրիգադները ժամանել են Միջերկրական ծով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից |