ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուժ չկիրառելու զգուշացում է արել

PanARMENIAN.Net - ԱՊՀ-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմկերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ԱՄՆ-ին Իրանի դեմ ուժ չկիրառելու զգուշացում է արել: Նրա խոսքերով, Միացյալ Նահանգների ռազմական հարվածները չեն կարող կասեցնել Իրանի միջուկային ծրագրերը, այլ է'լ ավելի կապակայունացնեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը: «Իրանի դեմ հարվածները որեւէ նշանակալի ազդեցություն չեն ունենա նրա միջուկային ծրագրերի վրա», - ասել է Բորդյուժան: - «Հեշտ է հարվածներ հասցնելու հրահանգ տալը, սակայն անչափ դժվար է դրանից հետո խաղաղության հասնելը: Դրա ամենից ակնառու օրինակը Աֆղանստանն է»,- հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան, հաղորդում է «Ազատությոն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---