Կառավարությունը մոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի19 մայիսի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին զեկուցել այն հանձնարարականի մասին, համաձայն որի պետք է կրճատվեն ծառայողական մեքենաները: Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա: Հայաստանում մոտ 1072 ծառայողական մեքենա է գործում: «Բյուջեից ուղիղ ֆինանսավորվող մեքենաները կրճատվում են 107-ով, իսկ այդ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվում են 690 ավտոմեքենա: Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում է հենց պետական մարմինների կողմից: Առաջարկում ենք ֆինանսների նախարարին հաջորդ կառավարության նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի պետական բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների նշածս թվի նվազեցումը, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը»,- հայտնել է Հարությունյանը, գրում է Aravot.am-ը: Աշխատելու են բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների հետ, բացի ոստիկանությունից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից, փրկարար ծառայությունից, և պաշտպանության նախարարությունից, հայտնում է Yerkir.am-ը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |