«Բորուսիան» համաձայն է «զիջել» Մխիթարյանին €60 միլիոնով![]() 19 մայիսի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով եվրոպական ակումբներից շատերն են հետաքրքրվում` այդ թվում Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին», հայտնում է Championat.com-ը Kicker-ի վրա հղումով: Ըստ աղբյուրի տեղեկությունների, գերմանական ակումբն ի սկզբանե մտադիր չէր հրաժեշտ տալ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին: Այնուամենայնիվ, «Բորուսիան» թույլ կտա Մխիթարյանին այլ ակումբ տեղափոխվել, եթե նրա համար առնվազն €60 մլն առաջարկվի: Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017-ի ամառը: 27-ամյա ֆուտբոլիստի համար են պայքարում հայտնի ֆուտբոլային ակումբներ «Չելիսն», «Արսենալը», «Յուվենտուսը»: «Չելսին», ըստ ԶԼՄ-ների, արդեն մոտ €60 մլն է առաջարկել Մխիթարյանի համար, «Յուվենտուսը»` £24 (մոտ $35 մլն), «Արսենալը»` մոտ $32մլն` մոտ 100 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով: Տարեկան դա կազմում է մոտ $7.5 մլն: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker պարբերականի վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը 2,57 միջին գնահատականով գլխավորել է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների աղյուսակը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016-ի խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` ըստ Deutche Welle-ի հարցման արդյունքների: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան: Ընթերցեք նաև. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |