10 տարում վրաց իրավապահները 11 հայաստանցի են ձերբակալել ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության համար19 մայիսի 2016 - 20:07 AMT PanARMENIAN.Net - 2006-2016 թթ ժամանակահատվածում Վրաստանի իրավապահները բացահայտել են ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության 24 դեպք: Ընդհանուր առամամբ, միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 70 մարդ: Այդ մասին է ասվում Վրաստանի ոստիկանության հրապարակած վիճակագրությունում: Ձերբակալվածներից 11-ը ՀՀ քաղաքացիներ են, ովքեր ներգրավված են եղել 4 նման դրվագում: 2007 թ. հոկտեմբերին Բաթումիում ձերբակալվել է ՀՀ 4 քաղաքացի. Նրանք ներմուծել են երկիր թունավոր նյութ, որը ռադիոակտիվի տեղ էին ներկայացնում հավանական գնորդին: 2010-ի մարտին Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացի՝ 17 գրամ բարձր հարստացված ուրան ներմուծելու համար: 2014-ին Սադախլոում «Ցեզիում-137» նյութ է առգրավվել ՀՀ 2 քաղաքացիներից, 2016-ի ապրիլին Թբիլիսիում աղքատացված ուրանի խմբաքանակով 6 մարդ է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ Վրաստանի, 3-ը՝ Հայաստանի քաղաղացի: Ապրիլին ձերբակալված քաղաքացիները փորձում էին վաճառել Ուրան-238 ռադիոակտիվ նյութի խմբաքանակ $200 մլն-ով: Նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |