Հայկական և ադրբեջանական համայնքները հանդիպել են Լվովում. Պայմանավորվել են լարվածությունը մեղմել![]() 19 մայիսի 2016 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Ուկրաինայի Լվով քաղաքում Լվովի հայ համայնքի ղեկավար Նիկոլայ Քոչարյանը, համայնքի ներկայացուցիչ Սուրեն Ավագյանը, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի փոխանցմամբ, հանդիպել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։ Դեսպանի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել Լվովի ոստիկանապետի գրասենյակում։ Ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել էին ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը։ Ավելին` ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին փորձել հարվածել մահակներով: Դրանից հետո՝ մայիսի 16-ին հայերի և ադրբեջանցների միջև տեղի էր ունեցել բախում: Լվովի սրճարաններից մեկի մոտ ծեծկռտուք է տեղի ունցել հայերի և ադրբեջանցիների միջև, 6 մարդ տուժել է: Մանուկյանը փոխանցել է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել համայնքների միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ։ «Նրանք պայմանավորվել են, որպեսզի մեղմացնեն լարվածությունը և այլևս նման բան չկրկնվի», - ասել է Մանուկյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Դեսպանը նշել է, որ հիմա Լվովում իրավիճակը նորմալ է, լարվածություն չկա «Դեսպանը և Ուկրաինայում հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը համատեղ կազմակերպել են ամեն ինչ, որպեսզի կարողանանք հարթել այս լարված իրավիճակը, և, փառք Աստծո, ստացվել է, հիմա տեսնենք՝ ինչքան կպահպանվի այս խաղաղ իրավիճակը։ Հայերն այստեղ խնդիր չունեն։ Ամեն ինչ հայ համայնքի հսկողության տակ է», - ասել է դեսպանը։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` նշելով, որ Լվովում իրավիճակի հետ կապված խուճապային տրամադրություններ տարածողներն ավելի շատ են վտանգում մեր հայրենակիցների անվտանգությունը: «Ինչ վերաբերում է դեսպանության գործունեությանը, ապա մեր դիվանագիտական ներկայացուցչությունը գործում է օպերատիվ և համարժեք»,- գրել էր նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |