ՀՀ-ից կոմբայններ կուղարկեն Արցախ՝ բերքահավաքը անկորուստ կազմակերպելու համար

ՀՀ-ից կոմբայններ կուղարկեն Արցախ՝ բերքահավաքը անկորուստ կազմակերպելու համար

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը փոխնախարար Գևորգ Վերանյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններում:

Ասկերանի շրջվարչակազմում Մխոյանը հանդիպել է շրջանի մեխանիզատորների, հողօգտագործողների և ԿԱ արտակարգ իրավիճակների ծառայության (ԱԻԾ) շրջանային բաժնի աշխատակիցների հետ՝ քննարկելով բերքահավաքն անկորուստ կազմակերպելու վերաբերյալ հարցեր, տեղեկացնում է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Գյուղոլորտի ղեկավարի հավաստիացմամբ՝ բերքահավաքը կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկայի խնդիր ևս չի լինի՝ ՀՀ-ից կներգրավվեն կոմբայններ:

Ասկերանի մեքենատրակտորային կայան այցելելուց հետո, Մխոյանն ուղևորվել է Մարտակերտի շրջան, որտեղ իրականացրել է դիտարկում հացազգի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքներում:

Աշխատանքային այցն ավարտվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ Ասկերանի տեղամասում, որտեղ նախարարը հանդիպել է կազմակերպության տնօրինության և աշխատակիցների հետ: Հանդիպմանը քննարկվել են տեխնիկական և կազմակերպչական հարցեր:

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Շուշի քաղաք և հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված և բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ: Հարությունյանը նշել է, որ նհրաժեշտ է վերադառնալ և արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---