Բռնցքամարտիկ Աշխեն Հովհաննիսյանը պարտվել է ԱԱ-ի 1-ին մենամարտում![]() 20 մայիսի 2016 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային մենամարտում 60 կգ Աշխեն Հովհաննիսյանը պարտություն է կրել: Հայ բռնցքամարտիկն ուժերն էր չափել Ուկրաինան ներկայացնող Յուլյա Ցիպլակովայի հետ: Ավելի վաղ՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն առաջին մարտում հաղթել էր ուկրաինացի Տատյանա Կոբուն և դուրս եկել 1/16 եզրափակիչ: Աշխարհի առաջնության յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Աշխեն Հովհաննիսյանը 2015-ի Շվեդիայի Բուրոս քաղաքում կայացած «Ոսկե աղջիկներ» բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթող է:Անուշ Գրիգորյանը Եվրոպայի և աշխարհի (2014) երիտասարդների չեմպիոն է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |