Ջրհեղեղներ և սողանքներ Շրի Լանկայում. Տասնյակ զոհեր կան20 մայիսի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ջրհեղեղի և սողանքների զոհերի քանակը Շրի Լանկայում հասել է 63-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին տարերային աղետների դեմ պայքարի տեղի վարչության վրա հղումով: Ավելի վաղ հայտարարվել էր 43 զոհի մասին: 428 հազար մարդ հայտնվել է տարերքի հարվածի տակ, գրեթե 300.000-ը տարհանվել է: Ջրհեղեղներից առավել շատ է տուժել Կոլոմբո շրջանը, որը Կելանի գետի ափին է գտնվում: Զոհերի մեծ մասը Սաբարագամուվա գավառում է գրանցվել, որտեղ սողանք է եղել: Ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում: Մինչդեռ Շրի Լանկան արդեն օգնության առաջարկներ է ստանում միջագային հանրության կողմից: Տարերքի հարվածին դիմակայելու և հետևանքները վերացնելուն աջակցելու պատրաստակամության մասին է հայտնել ՌԴ ԱԻՆ-ը,: Հնդկաստանը հումանիտար բեռով երկու նավ է ուղարկել աղետի գոտի: Ջրհեղեղների պատճառ դարձած արևադարձային Ռոանու ցիկլոնը շարժվում է դեպի Մյանմա: Մայիսի 17-ի առավոտյան սողանքի հետևանքով բազում տներ են քանդվել Կեգալլե շրջանի մի քանի գյուղում: Հարյուրավոր մարդիկ են հայտնվել փլատակների տակ: Փրկարար գործողությունները շարունակվում են: Մայիսի 19-ին նոր սողանք է արձանագրվել այն ճամբարի հարևանությամբ, որտեղ տեղակայվել էին տարհանված մարդիկ: Ըստ գործակալության, դա ամենամեծ սողանքն է եղել երկրի պատմության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |