Գառնեցիները 5-րդ անգամ փակել են Գառնի-Երևան ճանապարհը. Պահանջում են Ազատի կիրճից հանել շինտեխնիկան20 մայիսի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Գառնի համայնքի բնակիչները մայիսի 20-ին կրկին՝ արդեն հինգերորդ անգամ փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը: Նրանք շարունակում են պահանջել չեղյալ համարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից, հայտնում է Tert.am-ը: Գառնիի բնակիչներն ասում են, ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղ, որտեղ, ըստ գառնեցիների, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ պաշտոնյաներին պատկանող այգիներն են: Գառնեցիները հայտնել են երեք օր է արդեն Ազատ գետի կիրճում վերսկսվել են շինաշխատանքներ, ավելի մեծ թափով և նախկին 3 տեխնիկայի փոխարեն այժմ այնտեղ աշխատում է թվով 6 տեխնիկա: «Թվով 6 հատ ծանր տեխնիկա՝ տրակտորներ, կամազներ, քանդում, ավիրում են կիրճը: Այստեղ միայն գառնեցիների իրավունքները չեն ոտնահարվում, սա հայության խնդիրն է», - ասել են Գառնիի բնակիչներից մեկը, հայտնում է Էկոլուրը: Գառնեցիներին են միացել նաև Գողթ համայնքի բնակիչները: Նրանք բողոքում են, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը «Կարմիր սար» կոչվող տարածքում հողատարածքներ է վերցրել և Գողթ համայնքը ոռոգող Գեղալճի ջուրն իր հողատարածքները ոռոգելու նպատակով տեղափոխում է: Ակցիայի մասնակիցներին են միացել նաև բնապահպաններ, ովքեր աջակցում են գյուղացիներին: Երկու տարի գառնեցիները պայքարում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ, որով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով գետի ջուրը տանել Արարատի մարզ: Գառնեցիները վստահ են, որ ծրագրի արդյունքում կցամաքի Ազատ գետը, կավիրվի Ազատի կիրճը: Photo` Ecolur Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը |