ՀՀ-ն կմասնակցի ԵՄ հետազոտությունների և նորարարության ծրագրին![]() 20 մայիսի 2016 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն – 2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիր: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Եվրոպական միության կողմից` ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոյդըսը: ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ Հայաստանի` ծրագրին միանալու շուրջ բանակցությունները Երևանի և Բրյուսելի միջև ընթանում էին վերջին երկու տարվա ընթացքում: Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրն իրականացվելու է մինչև 2020-ը: ԱԳ նախարարությունը նշում է, որ ծրագրին Հայաստանի մասնակցությունը կնպաստի Հայաստանի գիտական համայնքի հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, եվրոպական առաջատար գիտական կենտրոնների հետ համագործակցությանը, նորարարական մոտեցումների և մեթոդների զարգացմանը, ինչը կնպաստի Հայաստանում կայուն զարգացման ծրագրերին: Միաժամանակ այս ոլորտներում սերտ գործակցությունը որակական նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |