2015-ին Ադրբեջանի եկամուտները նավթից կրճատվել են 38%-ով, կապիտալ ներդրումները 2016-ին` 31%-ով20 մայիսի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում գործող նավթագազային ընկերությունները PSA պայմանագրերի շրջանակում 2015-ին 37,9%-ով քիչ են շահութահարկ փոխանցել պետբյուջե, քան 2014-ին: Գումարային տեսքով 2015-ին այն կազմել է $453,5 մլն, 2014-ի $730 միլիոնի դիմաց: Շահութահարկի նվազումը կապված է նաև 2015-ին համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետ: Ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարության, 2015-ին Azeri Light նավթի տեսակի միջին գինը մեկ բարելի համար կազմել է $53,7, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը: Ընդհանուր առմամբ, PSA պայմանագրերի շրջանակում շահութահարկի գծով մուտքերն Ադրբեջանի պետբյուջե 2015-ին կազմել են եկամտի 3,9%-ը: Ադրբեջանում գործող նավթագազային ընկերությունները PSA պայմանագրերի շրջանակում շահութահարկ են վճարում տարին 4 անգամ` հունվարին, ապրիլին, հուլիսին և հոկտեմբերին: Ընդ որում շահութահարկի գծով ֆիզիկական վճարումները պետբյուջե իրականացվում են ըստ համաշխարհային շուկայում նավթի փաստացի գնի: Կապիտալ ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ 2016-ի հունվար-ապրիլին կազմել են $2,86 մլրդ, ինչը 31,1%-ով պակաս է 2015-ի նույն ժամանակահատվածից: 2016-ի հունվար-ապրիլին պետներդրումների ծավալը հիմնական կապիտալի մեջ կազմել է $532 մլն` բոլոր ներդրումների 18,6% տոկոսը, մասնավոր ներդրումների ծավալը մոտ $2,3 մլրդ` բոլոր ներդրումների 81,4%-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |