ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը 5 մարտի 2007 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան-կի Մունի հետ: ԱԳ նախարարը շնորհավորեց Բան-կի Մունին` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հավաստեց Հայաստանի պատրաստակամությունը իր ներդրումն ունենալ որպես միջազգային համայնքի լիիրավ անդամ: «Հայաստանը արդյունավետորեն է գործակցում Հայաստանում ՄԱԿ-ի զանազան գործակալությունների հետ: Մարդկային զարգացման գործակիցն ու Հազարամյակի զարգացման նպատակները հիմնարար ուղեցույց են հետագա զարգացման համար»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ՀՀ կառավարության` աղքատության կրճատման ռազմավարությանը զուգահեռ միջազգային կազմակերպությունների, սփյուռքի եւ երկրի ներքին ռեսուրսների ներգրավմամբ մշակվում է մի նոր ծրագիր, որն ուղղված է լինելու գյուղական աղքատության վերացմանը: ՀՀ ԱԳ նախարարն ու Գլխավոր քարտուղարը քննարկեցին Կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը: Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցությունների ներկա փուլի զարգացումները, որի հիմքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Այդ համատեքստում նախարարը բացատրեց, որ ՄԱԿ-ի կամ այլ ատյաններում իրականությունը մերժող կամ հակասող հայտարարություններ հնչեցնելուն ուղղված ջանքերը կվնասեն գործընթացին եւ կհետաձգեն երկարատեւ կարգավորումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |