8  20.05.16 - «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» (ՏՀՇ) գործարար համաժողով

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Վիեննայում նախագահների հանդիպման կոնկրետ արդյունքներ կան

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Վիեննայում նախագահների հանդիպման կոնկրետ արդյունքներ կան

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը մեծ հաջողություն է համարում Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Դեսպանը կարևորել է նաև հանդիպման ընթացքում արձանագրված կոնկրետ արդյունքները:

«Կարևոր հանգամանք է հատկապես այն, որ համաձայնություն է ձեռք բերվել այսուհետև ևս պահպանել 1994-ի հրադադարի մասին համաձայնագիրը, շփման գծում ստեղծվեն մշտադիտարկման մեխանիզմներ, ընդլայնվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները: Դրանք այն կետերեն են, որոնց համար Գերմանիայի նախագահանությունը ԵԱՀԿ-ում նույնպես իր ջանքներն է գործադրել, ամեն ինչ արել է, որ դրանք իրականանան»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում Իտալիայի նախկին դեսպան. Վիեննայի հանդիպումը հօգուտ Հայաստանի էր

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---